ԱՌՈՂՋ ԲՈՒՅՍԵՐ ՍՊԸ Arian AMU, Arial AMU
ENG  RUS 
 

ԱՌՈՂՋ ԲՈՒՅՍԵՐ-ը հիմնադրվել է 2000թ.` հանդիսանալով Հայաստանում առաջին ընկերությունը, որը մասնագիտացված է ջերմոցային տնտեսություններին և ջերմատներին եվրոպական արտադրության բարձրորակ մեխակի, վարդի, հերբերայի, ալստրոմերիայի, անթուրիումի, քրիզանթեմի, օրխիդեայի սածիլների, ինչպես նաև պարարտանյութերի, կաթիլային ոռոգման և ջերմոցային այլ պարագաների մատակարարմամբ:

Նույն թվականին ԱՌՈՂՋ ԲՈՒՅՍԵՐ-ը դարձել է Schreurs Holland B.V. (հերբերայի և վարդի սածիլներ) և HilverdaKooij B.V. (մեխակի, լիմոնիումի, ալստրոմերիայի սածիլներ) հանրահայտ ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Հաջորդ երկու տարիներին ԱՌՈՂՋ ԲՈՒՅՍԵՐ-ը հանդիսանում է արդեն Deliflor Chrysanten B.V. (քրիզանթեմի սածիլներ), Hortus Supplies International B.V. (պարարտանյութեր, կաթիլային ոռոգման համակարգեր), Haifa Chemicals Ltd. (պարարտանյութեր) ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունը ներկայացնում է նաև Schreurs Holland B.V. ընկերությանը Ռուսաստանի Ֆեդերացիայի Կրասնոդարի և Ստավրոպոլի մարզերում:

       
Schreurs
Holland B.V.

    HilverdaKooij B.V.   Deliflor
Chrysanten B.V.
  Haifa
Chemicals Ltd.
  Hortus Supplies International B.V.

ԱՌՈՂՋ ԲՈՒՅՍԵՐ-ը հանդիսանում է նոր ծաղկատեսակների զարգացման, մշակման հիմնադիրը: Ընկերությունը առաջինն է Հայաստան ներմուծել հերբերայի, մեխակի, վարդի, այլ ծաղիկների նոր տեսակներ, ջերմոցների կաթիլային ոռոգման համակարգեր: Ավելին, գործունեության 12 տարիների ընթացքում մատուցվել են անվճար խորհրդատվական ծառայություններ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող հարյուրավոր ֆերմերների:

ԱՌՈՂՋ ԲՈՒՅՍԵՐ-ը ամեն տարի մասնակցել է Հոլանդիայում անցկացվող ծաղկի խոշորագույն միջազգային Hortifair ցուցահանդեսին` ծանոթանալու և Հայաստանում ներդնելու համար ջերմատնային և ծաղկաբուծության ոլորտի նորարարությունները: Ընկերության մասնագետները բազմիցս այցելել են իրենց արտասահմանյան գործընկերներին` փորձի փոխանակման և միջազգային սեմինարներին մասնակցելու համար:
Մեր կարգախոսն է "Մաղթում ենք ՁԵԶ բարի բերք"

 
     
 
     
 
     
 
     
 
     
 
     
 
     
 
     
   
     
















 
Designed by BSC Business Support Center
© Healthy Plants. 2000-2019. All Rights Reserves
 
Optimized
by