ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ
ENG  RUS 
 
 

2002թ. Առողջ Բույսեր ՍՊԸ-ն հանդիսանում է պարարտանյութեր, կաթիլային ոռոգման համակարգեր և այլ պարագաներ մատակարարող հոլանդական Hortus Supplies International B.V. ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

   
Արևի ճառագայթների և ջերմության կարգավորում   Կաթիլային ոռոգման
պարագաներ
  Ջերմոցային բույսերի
ամրակներ և սեղմակներ
ՋԵՐՄՈՒԹՅԱՆ, ԱՐԵՎԻ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
 

ReduSol: Ստվեր հաղորդող հեղուկ է, որը օգտագործում են` համասեռ քսելով ջերմոցի ապակիների մակերեսին` արևային ճառագայթներից պաշտպանելու նպատակով: Կարելի է օգտագործել ինչպես ապակե, պոլիկարբոնատե, այնպես էլ պլաստիկ ծածկույթների դեպքում: Այն հնարավոր է քսել և՛ բարակ, և՛ հաստ շերտով: ReduSol-ի առավելությունը նրանում է, որ կարելի է հեշտությամբ հեռացնել Reduclean-ի միջոցով: Չափազանց դիմացկուն է անձրևին և ցրտին, անձրևի ընթացքում ավելացնում է լույսի թափանցումը, ապահովում է լույսի համաչափ տարածում:

ReduHeat: Հատուկ գունանյութեր պարունակող ծածկոց է, որը հնարավորություն է տալիս ավելացնել ջերմային ճառագայթման արտացոլումը: Կարգավորում է ստվերի ազդեցությունը, որը հնարավորություն է տալիս վերահսկել ջերմոցի ներքին ջերմաստիճանը: Չափազանց դիմացկուն է. մեկանգամյա կիրառումը բավարար է ամբողջ սեզոնի համար: Հեշտությամբ հեռացվում է ReduClean-ի միջոցով: Կիրառելի է ապակե, ակրիլե, պոլիկարբոնատե և պլաստիկ ծածկոցների դեպքում: Նախատեսված է լույսի շատ պահանջարկ ունեցող մշակաբույսերի համար (վարդ, ալստրոեմերիա, քրիզանթեմ, շուշան և այլն): Լույսի նվազագույն կորստի միջոցով ապահովում է լույսի տարածումը այն մշակաբույսերի վրա, որոնք չունեն ստվերածածկ (լոլիկ, քաղցր պղպեղ, վարունգ, ելակ և այլն):

ReduClean: Մաքրող միջոց է` ReduSol-ի և ReduHeat-ի ծածկույթները հեռացնելու համար: Այն հեշտությամբ կիրառվում է ջերմոցային բոլոր նյութերի վրա` ապակի, ակրիլ, պոլիկարբոնատ և պլաստիկ: ReduClean-ի կիրառումից հետո բավարար է մեկանգամյա անձրև` շերտերը վերացնելու և վերջնական արդյունք ունենալու համար: Այն բացարձակապես անվտանգ է օգտագործման համար:

 
 
ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ
Կաթիլային ոռոգման համակարգեր, ոռոգման փողրակներ, կաթիլային ասեղներ
 
 
ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԱՄՐԱԿՆԵՐ ԵՎ ՍԵՂՄԱԿՆԵՐ
 

Տրամագիծը` 22-23մմ: Ապահովում են բանջարեղենի և այլ մշակաբույսերի աճեցման հարցում ցողունի աճի կառավարումը: Այլևս կարիք չկա ցողունները փաթաթել թելի միջոցով: Բույսերի աճը սահմանափակված չէ, ինչը ապահովում է բերքի որակի և քանակի ավելացում: Իդեալական փականներ` հեշտ և արդյունավետ օգտագործման համար:

 
















 
Designed by BSC Business Support Center
© Healthy Plants. 2000-2019. All Rights Reserves
 
Optimized
by